Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հուլիսի 25
Ե՛ս Եմ ձեր Տերը: Տե՛րը ձեր կյանքի, կարգավորո՛ղը ձեր օրերի: Ձեր ներկան և ձեր ապագա՛ն:
Ձեր ծրագրերի կատարումը թողե՛ք Ինձ: Դուք գործեք միայն համաձայն Ի՛մ ցուցմունքի:
Դուք երկուսդ էլ արդեն մտել եք մի շրջան, երբ ձեր կյանքն առաջնորդվում է միա՛յն Աստծո կողմից:
Հապա մտածեք` ինչ է նշանակում Աստծուց սովորել, Արարչին ունենալ` իբրև Առաջնորդ:
Կա՞ սրանից ավելի հրաշալի մի կյանք:
Կարո՞ղ եք հետզհետե տեսնել, թե որքան գեղեցիկ պիտի լինի Ինձ հետ կապված կյանքը: Դեռ ավելին, կարո՞ղ եք տեսնել, որ ձեզ ոչ մի չարիք չի կարող պատահել, երբ ձեր կյանքը կապված է Ինձ հետ